Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.06.2023 - 06.07.2023

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N253-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Ակնկալվում է հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների կառուցման ու վերակառուցման նախագծային լուծումներում հաշմանդամություն ունեցող անձանց համար սանիտարական հանգույցների նախատեսման պարտադիր պահանջների ապահովում՝ նմանատիպ շենքերի բոլոր հարկաբաժիններում :  
0 1688

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման ընթացակարգերի թվայնացման և լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և հավաստագրված մասնագետների ռեեստրների ստեղծման» ծրագրի շրջանակներում վերլուծվել են տնտեսվարող սուբյեկտների և մասնագետների ռեեստրներում տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև ռեյտինգավորումն ինքնաշխատ կերպով իրականացման, տվյալների վավերականության ստուգման և մշտադիտարկման բիզնես գործընթացները:
0 1971

Քննարկվել է 29.03.2023 - 13.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի Կոմիտեի և ՊԵԿ-ի միջև էլեկտրոնային հարթակի միջոցով տեղեկատվության փոխանակման հնարավորություն:
0 1745

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.09.2022 - 23.09.2022

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի բնակֆոնդի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա տեղեկատվական համակարգի ստեղծման համար իրավական հիմքերի ամրագրումն է: Նման համակարգի ստեղծումը կհանդիսանա բնակարանային ֆոնդի վիճակի վերաբերյալ ակտուալ ժամանակահատվածում տեղեկատվության տնօրինման, ինչպես նաև բնակարանային ֆոնդի վիճակի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար օբյեկտիվ գործիք, որը հնարավորություն կտա նաև ակտուալ ժամանակահատվածում դուրս բերել առավել վատթար վիճակում գտնվող շենքերի մասով տվյալները:
2 2555

Քննարկվել է 15.07.2022 - 30.07.2022

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1675-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ >> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով ակնկալվում է ապահովել պետական գույքի կառավարման գործընթացի արդյունավետության մակարդակի, գույքի հանրային օգտակարության բարձրացումը:  
0 2489

Քննարկվել է 27.04.2022 - 12.05.2022

««ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ճարտարապետական և ճարտարագետ-կոնստրուկտորների հանրության շրջանակում կրթական ոլորտի դերի, մասնակցայնության և ներառականության բարձրացում: Մասնագիտական հանրության և բարձրագույն ուսումնական հաստատությունների գործառույթների հստակեցում:
2 2763

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.04.2022 - 22.04.2022

««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելու համար վարչական պատասխանատվության նախատեսման միջոցով բարձրացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների զգոնությունը, աշխատելաոճի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հավաքագրված գումարների ծախսման արդյունավետություննն, ինչպես նաև չնախատեսված աշխատանքների մասով պահուստային ֆոնդ ձևավորելու հնարավորությունը:  
0 2760